Հոդվածի նպատակն է ներկայացնել միջնադարյան 2 հանճարեղ իրավագետների՝ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերի ամուսնաընտանեկան և ժառանգական քաղաքացիական հարաբերություններ կարգավորող օրենքների և կանոնների իրավական բառապաշարի ձևաիմաստային առանձնահատկությունները, որոնց իմացությունը ապահովում է արդի հայերենում իրավական խոսքի հաստատուն և ճշգրիտ շարադրանքը բովանդակային և լեզվական տեսանկյունից։
Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ լեզվական քննության ենթարկել միջնադարյան իրավագետների դատաստանագրքերը, ընդգծել ուսումնասիրվող նյութի բառապաշարի ձևաիմաստային դրսևորումները, ներկայացնել դրանց զարգացումը, համեմատել ներկայիս համապատասխան օրենսգրքերի մասնագիտական բառապաշարի հետ, տարբերակել հնաբառերը, պատմաբառերը, ինչպես նաև արդի հայերենի կենսունակ իրավաբանական տերմինները։
Հոդվածի նյութը ներկայացված է լեզվաբանության մեջ մշակված իմաստաբանական, համեմատական, վերլուծական և նկարագրական մեթոդներով, տարաժամանակյա և համաժամանակյա մոտեցումներով։
Կատարված ուսումնասիրությունից եզրահանգում ենք, որ միջնադարում հայ իրականության մեջ ձևավորվել են օրենքներով և կանոններով կարգավորվող ամուսնաընտանեկան և ժառանգական քաղաքացիական հարաբերություններ, որոնց վերաբերյալ իրավանորմերը դատաստանագրքերում շարադրված են մասնագիտական համապատասխան բառապաշարով։ Թեև դրանց մի ստվար մասն այսօր տերմինային արժեք չունի, բայց և այնպես մի զգալի մասն էլ կարևոր դերակատարություն է ունեցել արդի հայերենի իրավական բառապաշարի բառամիջուկը կազմելիս։
Ակներև են գրական հայերենի 2 որակների ընդհանրական և տարբերակիչ մասնագիտական բառաշերտերը, որոնք պայմանավորված են օրենսգետների օգտագործած իրավական աղբյուրներով, նրանց կրթությամբ, հասարակական կյանքում զբաղեցրած պաշտոնով, տարբեր ժամանակահատվածներում ստեղծագործելու լեզվական, հասարակական-քաղաքական տարաբնույթ պահանջներով։
Сайт https://scinetwork.ru (далее – сайт) работает по принципу агрегатора – собирает и структурирует информацию из публичных источников в сети Интернет, то есть передает полнотекстовую информацию о товарных знаках в том виде, в котором она содержится в открытом доступе.
Сайт и администрация сайта не используют отображаемые на сайте товарные знаки в коммерческих и рекламных целях, не декларируют своего участия в процессе их государственной регистрации, не заявляют о своих исключительных правах на товарные знаки, а также не гарантируют точность, полноту и достоверность информации.
Все права на товарные знаки принадлежат их законным владельцам!
Сайт носит исключительно информационный характер, и предоставляемые им сведения являются открытыми публичными данными.
Администрация сайта не несет ответственность за какие бы то ни было убытки, возникающие в результате доступа и использования сайта.
Спасибо, понятно.