Статья: ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆԱՐԴԱՐԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ. ՇԻԱՅԱԿԱՆ ՊԱՏՎԱՐ ԸՆԴԴԵՄ ՀԱԿԱՇԻԱ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ
Հոդվածի նպատակն է ներկայացնել Իրան-Ադրբեջան տեղեկատվական-հոգեբանական պատերազմը և դրանում կիրառված մեթոդները՝ նարդա-րանյան դեպքերի օրինակով:
Հոդվածում քննարկվում է Նարդարանի կրոնաքաղաքական իրավիճակը, որն աչքի է ընկել հոգևորականության հետապնդումներով, կրոնական բազմաթիվ ծիսակատարությունների անցկացման արգելմամբ, արևմտյան արժեքների ներդրմամբ (եվրատեսիլյան օրինակով), տարբեր ցույցերով, ձերբակալություններով և արյունալի բախումներով: Հոդվածում ներկայաց-ված է այն հակադրությունը, որ Նարդարանը, թեև լինելով Բաքվին այդքան մոտ, միևնույն ժամանակ այդ երկրի ամենակրոնականացված և պահպանողական շիայական կենտրոնն է:
Սույն հոդվածի շրջանակում խնդիր ենք դրել վեր հանելու այն հիմնական արձագանքներն ու տեսակետները, որով հանդես է գալիս իրանական կողմը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2015 թ. Ադրբեջանի Նարդարան ավանի շիա բնակչության նկատմամբ իրականացված բռնաճնշումների վերաբերյալ:
Աշխատանքը շարադրված է գիտական տարաբնույթ ուսումնասիրութ-յունների և մամուլից վերցրած նյութերի հիման վրա՝ վերլուծական, համադրական և պատմանկարագրական մեթոդների կիրառմամբ:
Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը, իրանական ազդեցությունը դիտարկելով որպես սպառնալիք իր աշխարհիկ բնույթին, իրականացնում է հակաշիայական համալիր գործողություններ, ինչի օրինակներից են նարդարանյան իրադարձութ-յունները: Խնդրո առարկայի շրջանակում իրանական կրոնաքաղաքական ղեկավարությունն իր արձագանքներում ավելի մեղմ ու զգուշավոր է` ի հակադրություն Իրանի բարձրաստիճան հոգևորականների, որոնք իրենց դիրքորոշումներում առավել կոշտ են և հռետորաբանությամբ խիստ:
Информация о документе
- Формат документа
- Кол-во страниц
- 1 страница
- Загрузил(а)
- Лицензия
- —
- Доступ
- Всем
- Просмотров
- 9
Информация о статье
- ISSN
- 2579-2652
- EISSN
- 2738-2672
- Журнал
- ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
- Год публикации
- 2024
- Библиографическая запись
-
- Գևորգյան. Աննա, «Իրանի արձագանքը «Իսլամական պետություն» կազմակերպության գործողություններին», Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, Վերլուծական տեղեկագիր, N.7, 150-172:
- Հովհաննիսյան․ Դավիթ, Հովհաննիսյան․ Միքայել, «Վահաբականության կերպափոխումները Սաուդյան Արաբիայի նոր քաղաքականության համատեքստում», Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, Վերլուծական տեղեկագիր, N.13,7-24:
- Չոբանյան. Գայանե, «Իսլամի քաղաքական դերը Հետխորհրդային Ադրբեջանում».«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (48), 2013թ.:
- Վարդանյան. Ժաննա և ուրիշներ, «Նարդարան. «Ադրբեջանի շիաների ըմբոստ ավանը մեկ տարի անց», Ռազմինֆո, 25.11.2016, https://razm.info/92210.
Հասանելիություն՝ 07.12.2023: - Փաշայան. Արաքս, «Վահաբական գործոնն Ադրբեջանում», Նորավանք, 2007, https://bitly.ws/36AUy. Հասանելիություն՝ 07.12.2023:
- Евстратов, Антон. «Шииты против Азербайджана». NG.Ru, 16.12.2015, https://bitly.ws/34GUx. Доступно: 01.05.2019.
- «Иранский эксперт о событиях в Нардаране: Если ситуация с шиитами в Азербайджане ухудшится, Иран